Հոդված 32. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշումները
Հոդված 32. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշումները
1. Մաքսային գործառնությունների կատարման ժամանակի կրճատման նպատակով մաքսային հայտարարագրման ժամանակ անձանց դիմումի հիման վրա մաքսային մարմինները կայացնում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման մասին նախնական որոշումներ (այսուհետ սույն գլխում՝ ապրանքների ծագման մասին նախնական որոշումներ)՝ նախքան այդ ապրանքների մաքսային հայտարարագրումը:
2. Ապրանքների ծագման մասին նախնական որոշումները կիրառվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինները կայացրել են ապրանքների ծագման մասին նախնական որոշումները՝ ապրանքների ծագման մասին այդ նախնական որոշումների գործողության ժամկետի ընթացքում: Եթե տվյալ ապրանքների նկատմամբ կայացվել են ապրանքների ծագման մասին նախնական որոշումներ, ապա դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց ծագման մասին տեղեկությունները նշվում են ապրանքների հայտարարագրերի մեջ՝ ապրանքների ծագման մասին կայացված նախնական որոշումներին համապատասխան: