Հոդված 347. Մաքսային հսկողության անցկացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար անդամ պետությունների այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավումը
Հոդված 347. Մաքսային հսկողության անցկացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար անդամ պետությունների այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավումը
1. Մաքսային հսկողության անցկացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավելու անդամ պետությունների այլ պետական մարմիններից:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի մասնագետները կամ փորձագետները ներգրավվեն մաքսային մարմնի որոշմամբ, որը ձևակերպվում է այդպիսի օրենսդրությանը համապատասխան:
2. Անդամ պետությունների այլ պետական մարմիններից ներգրավվող մասնագետները և փորձագետները չպետք է հրապարակեն պետական, առևտրային, հարկային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկությունները, ինչպես նաև մաքսային գործի ոլորտում արտաքին տնտեսական և այլ գործունեության մասնակիցներին վերաբերող գաղտնի տեղեկատվությունը:
3. Անդամ պետությունների այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավման հետ կապված ծախսերը, եթե մաքսային մարմինների հանձնարարությամբ նրանց կատարած աշխատանքը չի մտնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակների մեջ, փոխհատուցվում են սույն Օրենսգրքի 346-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով: