Հոդված 348. Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսային հսկողության անցկացման համար անհրաժեշտ բեռնային և այլ գործողությունները
Հոդված 348. Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսային հսկողության անցկացման համար անհրաժեշտ բեռնային և այլ գործողությունները
1. Մաքսային մարմնի պահանջով, մաքսային հսկողություն անցկացնելիս, հայտարարատուն, ժամանակավոր պահպանման պահեստի կամ մաքսային պահեստի տիրապետողը, մաքսային ներկայացուցիչը և (կամ) ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձ պարտավոր են կատարել ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում), կշռում կամ այլ կերպով ապահովել ապրանքների քանակի որոշումը, իրականացնել մաքսային հսկողության ենթակա ապրանքների բեռնում, բեռնաթափում, փոխաբեռնում, վնասված փաթեթվածքի վերացում, փաթեթվածքի բացում, փաթեթավորում կամ վերափաթեթավորում, ինչպես նաև շինությունների, տարողությունների և այլ վայրերի բացում, որտեղ գտնվում են (կարող են գտնվել) այդպիսի ապրանքները:
2. Փոխադրողը պարտավոր է նպաստել բեռնային և այլ գործողությունների իրականացմանն իր կողմից փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների և այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնցով իրականացվում է այդպիսի ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը):
3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ բեռնային և մյուս գործողությունները չպետք է մաքսային մարմնի համար որևէ ծախս առաջացնեն: