Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 363. Մաքսային մարմինների փոխգործակցությունը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 363. Մաքսային մարմինների փոխգործակցությունը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ

1. Մաքսային կարգավորման կատարելագործման և մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի նախագծերի հանրային քննարկման նպատակներով մաքսային մարմինները խորհրդատվական բնույթի պաշտոնական հարաբերություններ են հաստատում և պահպանում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ:

2. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման համար մաքսային մարմինները փոխգործակցում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ:

3. Խորհրդատվական բնույթի պաշտոնական հարաբերությունների հաստատման ու պահպանման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների ու արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների միջև փոխգործակցության համար մաքսային մարմիններին կից կարող են ստեղծվել խորհրդատվական մարմիններ և ընդունվել այդ փոխգործակցությունը կարգավորող փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։