Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 365. Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 365. Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները

1. Մաքսային գործառնությունները կարող են կատարվել մաքսային մարմինների, հայտարարատուների և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում՝ անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ:

2. Մաքսային գործառնությունների կատարման ժամանակ օգտագործվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության միջոցների մշակումը, ստեղծումը, ներդրումը, շահագործումը, պահպանումը, արդիականացումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Մաքսային մարմինների կողմից կիրառվում են մաքսային մարմինների կողմից մշակվող, արտադրվող և (կամ) ձեռք բերվող տեղեկատվական համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։