ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:
Հոդված 410. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի գործունեությունը
Հոդված 410. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի գործունեությունը
1. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողն իրականացնում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների պահպանումը ժամանակավոր պահպանման պահեստում՝ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում և պայմաններով:
2. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի հարաբերությունները հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ ձևավորվում են պայմանագրային հիմքի վրա: