ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:
Հոդված 415. Մաքսային պահեստի տիրապետողի գործունեությունը
Հոդված 415. Մաքսային պահեստի տիրապետողի գործունեությունը
1. Մաքսային պահեստի տիրապետողն իրականացնում է «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ այլ ապրանքների պահպանում մաքսային պահեստում՝ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում և պայմաններով:
2. Մաքսային պահեստի տիրապետողի հարաբերությունները հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ ձևավորվում են պայմանագրային հիմքով: