ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Հոդված 66. Ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքերը, հարկերը
Հոդված 66. Ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքերը, հարկերը
Ավել վճարված կամ ավել բռնագանձված մաքսատուրքեր, հարկեր են համարվում որպես մաքսատուրքեր, հարկեր վճարված կամ բռնագանձված դրամական միջոցները (դրամը), որոնք նույնականացվել են որպես որոշակի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի որոշակի տեսակներ ու գումարներ և որոնց չափը գերազանցում է սույն Օրենսգրքին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափը: