Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 90. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումը, որոնք իրականացվում են ժամանման վայրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 90. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումը, որոնք իրականացվում են ժամանման վայրում

1. Ժամանման վայրում կարող է իրականացվել ապրանքների բեռնաթափում, փոխաբեռնում (վերաբեռնում) և ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, ինչպես նաև Միության մաքսային տարածք ապրանքները հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինում՝ այլ տրանսպորտային միջոցներով:

2. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով իրականացվում են մաքսային մարմնի աշխատանքային ժամերին և հատուկ այդ նպատակով նախատեսված վայրերում՝ շահագրգիռ անձի հարցման հիման վրա տրվող` մաքսային մարմնի թույլտվությամբ, իսկ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մաքսային մարմնին էլեկտրոնային կամ գրավոր ձևով ծանուցելուց հետո:

3. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ժամանման վայրում առաջացած այլ հանգամանքների դեպքում ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով կարող են կատարվել առանց մաքսային մարմնի՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվության կամ ծանուցման, եթե այդ գործողությունները չկատարելը կարող է հանգեցնել ապրանքների անվերադարձ կորստի և (կամ) ոչնչացման: Այդ դեպքում այդպիսի գործողություններ կատարած անձը մաքսային մարմնին տեղեկացնում է դրանց կատարման մասին այդ գործողությունները կատարելու պահից ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։