Հոդված 96
Հոդված 96.
Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում կամ այլ հանգամանքներում ձեռնարկվող միջոցները
1. Եթե ապրանքները մեկնման վայրից մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման վայր հասցնելն ընդհատվում է վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքներն առաքելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, ապա փոխադրողը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև (տրանսպորտային միջոցի վնասված լինելու դեպքում) փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:
2. Փոխադրողի կամ այլ անձանց՝ սույն հոդվածի 1-ին կետի պահանջների կատարման առնչությամբ կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում: