Հոդված 1
Հոդված 1
Դատարանը
Սույնով հիմնադրվում է Միջազգային քրեական դատարան (Դատարան): Այն մշտական հաստատություն է և լիազորված է իր իրավազորությունն իրականացնել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող ամենածանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց նկատմամբ, ինչպես նախատեսված է սույն Կանոնադրությամբ, և լրացնում է քրեական իրավազորության ազգային համակարգերը: Դատարանի իրավազորությունն ու գործունեությունը կարգավորվում են սույն Կանոնադրության դրույթներով: