Անցնել բովանդակությանը

Հոդված 85

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85

Կալանավորված կամ մեղավոր ճանաչված անձին տրվող փոխհատուցումը

1. Յուրաքանչյուր ոք, ով դարձել է անօրինական ձերբակալման կամ կալանավորման զոհ, ունի հայցային ուժով օժտված՝ փոխհատուցում ստանալու իրավունք:

2. Եթե անձը վերջնական որոշմամբ դատապարտվել է հանցագործության կատարման համար, և եթե կայացված դատավճիռը հետագայում չեղյալ է հայտարարվել այն հիմքով, որ նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքն անվիճելիորեն վկայում է դատական լուրջ սխալի առկայության մասին, ապա այդ անձը, որը պատիժ է կրել նման կերպ մեղավոր ճանաչվելու հետևանքով, օրենքին համապատասխան փոխհատուցում է ստանում, եթե չի ապացուցվում, որ նշված անհայտ փաստը ժամանակին չի բացահայտվել տվյալ անձի լրիվ կամ մասնակի մեղքով:

3. Բացառիկ հանգամանքներում, երբ Դատարանը բացահայտում է դատական լուրջ և կոպիտ սխալի մասին վկայող անվիճելի փաստեր, կարող է իր հայեցողությամբ, համաձայն Ընթացակարգի և ապացուցման կանոններով սահմանված չափորոշիչների, փոխհատուցում հատկացնել այն անձին, որը կալանքից ազատվել է արդարացման վերջնական որոշման կամ այդ հիմքով գործի վարույթի կարճման հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։