Հոդված 107
Հոդված 107
Պատիժը կրելուց հետո անձի փոխանցումը
1. Պատիժը կրելուց հետո անձը, որը պատժի կատարման պետության քաղաքացի չէ, այդ պետության իրավունքին համապատասխան կարող է փոխանցվել այն պետությանը, որը պարտավոր է ընդունել նրան, կամ մեկ այլ պետության, որը համաձայն է ընդունել նրան՝ հաշվի առնելով այդ պետությանը փոխանցվող անձի ցանկությունը, եթե պատժի կատարման պետութունն այդ անձին իր տարածքում մնալու թույլտվություն չի տալիս:
2. Եթե որևէ պետություն չի ստանձնում անձին 1-ին մասի համաձայն փոխանցելու հետ կապված ծախսերը, ապա այդ ծախսերը կրում է Դատարանը:
3. 108-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ՝ պատժի կատարման պետությունը, իր ազգային իրավունքին համապատասխան, կարող է նաև համապատասխան անձին հանձնել կամ որևէ այլ կերպ փոխանցել անձին հանձնելու կամ փոխանցելու դիմում ներկայացրած պետությանը՝ դատաքննության իրականացման կամ պատժի կատարման նպատակով: