Հոդված 4
Հոդված 4
Դատարանի իրավական կարգավիճակը և լիազորությունները
1. Դատարանն ունի միջազգային իրավասուբյեկտություն: Այն ունի նաև այնպիսի իրավունակություն, ինչպիսին կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթները կատարելու և նպատակներն իրականացնելու համար:
2. Դատարանը կարող է սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնել ցանկացած մասնակից պետության տարածքում կամ հատուկ համաձայնությամբ՝ այլ պետության տարածքում: