Հոդված 40
Հոդված 40
Դատավորների անկախությունը
1. Դատավորներն իրենց գործառույթներն իրականացնելիս անկախ են:
2. Դատավորները չեն զբաղվում այնպիսի գործունեությամբ, որը կարող է խոչընդոտել իրենց դատական գործառույթների կատարումը, կամ որը կարող է կասկածի տակ դնել նրանց անկախությունը:
3. Այն դատավորները, որոնցից պահանջվում է իրենց գործառույթները մշտական հիմունքներով իրականացնել Դատարանի նստավայրում, չեն կարող զբաղվել մասնագիտական բնույթի այլ գործունեությամբ:
4. 2-րդ և 3-րդ մասերի կիրառման հետ կապված ցանկացած հարց որոշվում է դատավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Եթե այդ հարցերից որևէ մեկը վերաբերում է այս կամ այն դատավորին, ապա այդ դատավորը որոշման ընդունմանը չի կարող մասնակցել: