Անցնել բովանդակությանը

Հոդված 65

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 65

Մեղքի ընդունման դեպքում գործող ընթացակարգը

1. Այն դեպքում, երբ մեղադրյալը 64-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» կետի համաձայն ընդունում է իր մեղքը, Դատական պալատը պարզում է, թե արդյոք՝

ա) մեղադրյալը գիտակցում է մեղքն ընդունելու բնույթն ու հետևանքները,

բ) մեղադրյալը մեղքն ընդունել է կամավոր՝ պաշտպանի հետ բավարար չափով խորհրդակցելուց հետո, և

գ) մեղքի ընդունումը հաստատվում է գործով առկա փաստերով, որոնք շարադրված են՝

i) Դատախազի կողմից առաջադրված և մեղադրյալի կողմից ընդունված մեղադրանքներում,

ii) Դատախազի կողմից ներկայացված ցանկացած նյութերում, որոնք ամրապնդում են մեղադրանքը և որոնք ընդունում է մեղադրյալը, և

iii) ցանկացած այլ ապացույցում, ինչպիսիք են Դատախազի կամ մեղադրյալի կողմից ներկայացված՝ վկաների ցուցմունքները:

2. Այն դեպքում, երբ Դատական պալատը հաստատված է համարում, որ 1-ին մասում նշված պայմանները պահպանվել են, այն, մեղքի ընդունումը՝ ներկայացված ցանկացած լրացուցիչ ապացույցի հետ միասին, դիտարկում է որպես բոլոր այն էական փաստերի հաստատում, որոնք անհրաժեշտ են ապացուցելու այն հանցագործության կատարումը, որի կապակցությամբ մեղքն ընդունվել է, և կարող է մեղադրյալին դատապարտել այդ հանցագործության կատարման համար:

3. Եթե Դատական պալատը չի հավաստիանում, որ 1-ին մասում նշված պայմանները պահպանվել են, ապա այն համարում է, որ մեղքի ընդունում տեղի չի ունեցել, և այդ դեպքում կարգադրում է շարունակել դատաքննությունը՝ սույն Կանոնադրությամբ նախատեսված՝ գործի քննության սովորական ընթացակարգերին համապատասխան, և կարող է այդ գործը հանձնել այլ Դատական պալատի:

4. Եթե Դատական պալատը գտնում է, որ ի շահ արդարադատության, մասնավորապես, տուժողների շահերից ելնելով, պահանջվում է գործին վերաբերող փաստերը ներկայացնել առավել ամբողջական տեսքով, ապա Դատական պալատը կարող է՝

ա) Դատախազին խնդրել ներկայացնել լրացուցիչ ապացույցներ, ներառյալ՝ վկաների ցուցմունքները, կամ

բ) կարգադրել շարունակել դատաքննությունը` սույն Կանոնադրությամբ նախատեսված՝ գործի քննության սովորական ընթացակարգերին համապատասխան, և այդ դեպքում համարում է, որ մեղքի ընդունում տեղի չի ունեցել, և կարող է այդ գործը հանձնել այլ Դատական պալատի:

5. Մեղադրանքի փոփոխման, մեղքի ընդունման կամ նշանակվող պատժի վերաբերյալ Դատախազի և պաշտպանության կողմի միջև տեղի ունեցող ցանկացած քննարկում չի կարող կաշկանդել Դատարանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։