Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Nullum crimen sine lege (չկա հանցագործություն,

եթե այն սահմանված չէ օրենքով)

1. Անձը չի կարող սույն Կանոնադրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե կատարվելու պահին Դատարանի իրավազորությունը չի տարածվում այդ արարքի վրա:

2. Հանցագործության սահմանումը պետք է մեկնաբանվի ճշգրիտ և չպետք է կիրառվի անալոգիայով: Երկիմաստության դեպքում սահմանումը մեկնաբանվում է հօգուտ այն անձի, որի նկատմամբ իրականացվում է քննություն, քրեական հետապնդում կամ որը ճանաչվել է մեղավոր:

3. Սույն հոդվածը չի ազդում որևէ արարք միջազգային իրավունքի համաձայն որպես հանցագործություն որակելու վրա՝ անկախ սույն Կանոնադրությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։