Հոդված 121
Հոդված 121
Փոփոխությունները
1. Սույն Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց յոթ տարի հետո յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է դրանում փոփոխություններ կատարելու առաջարկութուն ներկայացնել: Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ հանձնվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այն անհապաղ փոխանցում է մասնակից պետություններին:
2. Ոչ շուտ, քան ծանուցման օրվանից երեք ամիս անց Մասնակից պետությունների ասամբլեան իր հաջորդ նիստում քվեարկությանը ներկա և քվեարկությանը մասնակցածների ձայների մեծամասնությամբ որոշում է ՝ արդյոք քննության առնել այդ առաջարկությունը: Ասամբլեան կարող է անմիջականորեն քննարկել առաջարկությունը կամ հրավիրել Վերանայման կոնֆերանս, եթե խնդրո առարկա հարցի քննարկումը նման անհրաժեշտություն է առաջացնում :
3. Եթե Մասնակից պետությունների ասամբլեայի նիստում կամ Վերանայման կոնֆերանսում միաձայնություն չի կարող ապահովվել, ապա փոփոխությունն ընդունվում է մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
4. Բացառությամբ 5-րդ մասում նախատեսվածի՝ փոփոխությունը բոլոր մասնակից պետությունների համար ուժի մեջ է մտնում նրանց յոթ ութերորդի կողմից վավերացման կամ ընդունման փաստաթղթերը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց մեկ տարի հետո:
5. Սույն Կանոնադրության 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ցանկացած փոփոխություն այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են այդ փոփոխությունը, ուժի մեջ է մտնում վավերացման կամ ընդունման փաստաթուղթն ի պահ հանձնելուց մեկ տարի հետո: Ինչ վերաբերում է այն մասնակից պետությանը, որը չի ընդունել փոփոխությունը, ապա Դատարանն իր իրավազորությունը չի իրականացնում այդ փոփոխությամբ նախատեսված հանցագործության նկատմամբ այն դեպքում, երբ դրանք կատարվել են այդ մասնակից պետության քաղաքացիների կողմից կամ դրա տարածքում:
6. Եթե փոփոխությունը 4-րդ մասին համապատասխան ընդունվել է մասնակից պետությունների յոթ ութերորդի կողմից, ապա փոփոխությունը չընդունած յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է դուրս գալ Կանոնադրությունից, ինչն անմիջապես ուժի մեջ է մտնում՝ անկախ 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման, սակայն 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահպանմամբ՝ այդ մասին ծանուցելով ոչ ուշ, քան այդ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:
7. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը բոլոր մասնակից պետություններին փոխանցում է Մասնակից պետությունների ասամբլեայի նիստում կամ Վերանայման կոնֆերանսում ընդունված ցանկացած փոփոխություն: