Հոդված 33
Հոդված 33
Վերադասի հրամանները և օրենքի պահանջները
1. Այն փաստը, որ Դատարանին ընդդատյա հանցագործությունն անձը կատարել է կառավարության կամ վերադասի՝ զինվորական կամ քաղաքացիական հրամանով, այդ անձին չի ազատում քրեական պատասխանատվությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ՝
ա) անձն իրավական պարտավորություն է ունեցել կատարելու տվյալ կառավարության կամ տվյալ վերադասի հրամանները,
բ) անձը չի իմացել, որ հրամանն անօրինական է, և
գ) հրամանի անօրինականությունն ակնհայտ չի եղել:
2. Սույն հոդվածի նպատակներով ցեղասպանություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հրամաններն ակնհայտ անօրինական են: