Հոդված 125
Հոդված 125
Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը
1. Սույն Կանոնադրությունը բաց է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար Հռոմում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր գրասենյակում, 1998 թվականի հուլիսի 17-ին: Այնուհետև այն բաց կմնա ստորագրման համար Հռոմում՝ Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունում, մինչև 1998 թվականի հոկտեմբերի 17-ը: Այդ օրվանից հետո Կանոնադրությունը բաց կմնա ստորագրման համար Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում, մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սույն Կանոնադրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կանոնադրությունը բաց է բոլոր պետությունների միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: