Անցնել բովանդակությանը

Հոդված 83

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 83

Բողոքի քննությունը

1. Վերաքննիչ պալատը սույն հոդվածի և 81-րդ հոդվածի համաձայն իրականացվող վարույթների նպատակներով օժտված է Դատական պալատի բոլոր լիազորություններով:

2. Եթե Վերաքննիչ պալատը եզրակացնում է, որ բողոքարկվող վարույթներն իրականացվել են ոչ արդար ձևով, այնպես, որ կասկածի տակ է դրվում որոշման կամ նշանակված պատժի արժանահավատությունը, կամ որ բողոքարկվող որոշման կայացման կամ պատժի նշանակման վրա էականորեն ազդել է թույլ տրված՝ փաստի կամ իրավունքի էական սխալը կամ ընթացակարգային սխալը, ապա այն կարող է՝

ա) բեկանել կամ փոփոխել որոշումը կամ նշանակված պատիժը, կամ

բ) կարգադրել անցկացնել նոր դատաքննություն՝ Դատական այլ պալատի կողմից:

Վերաքննիչ պալատն այս նպատակներով կարող է գործի փաստական հանգամանքների հետ կապված հարցը վերադարձնել սկզբնական Դատական պալատին, որպեսզի վերջինս պարզի այն և Վերաքննիչ պալատին ներկայացնի համապատասխան եզրակացություն, կամ Վերաքննիչ պալատն ինքը կարող է ապացույցներ պահանջել՝ հարցը պարզելու համար: Այն դեպքում, երբ որոշումը կամ նշանակված պատիժը բողոքարկվում է միայն դատապարտյալի կողմից կամ նրա անունից՝ Դատախազի կողմից, այդ որոշումը կամ նշանակված պատիժը չի կարող փոփոխվել ի վնաս դատապարտյալի:

3. Եթե Վերաքննիչ պալատը նշանակված պատժի դեմ բողոքը քննելիս եզրակացնում է, որ նշանակված պատիժը համաչափ չէ կատարված հանցագործությանը, ապա այն կարող է փոփոխել պատիժը՝ Մաս 7-ին համապատասխան:

4. Վերաքննիչ պալատի դատավճիռն ընդունվում է դատավորների ձայների մեծամասնությամբ և հրապարակվում դռնբաց նիստում: Դատավճռում նշվում են այն պատճառները, որոնց հիման վրա այն կայացվել է: Միաձայնության բացակայության դեպքում Վերաքննիչ պալատի դատավճռում շարադրվում են մեծամասնության և փոքրամասնության կարծիքները, սակայն յուրաքանչյուր դատավոր կարող է իրավունքի հարցով հանդես գալ առանձին կամ հատուկ կարծիքով:

5. Վերաքննիչ պալատը կարող է իր դատավճիռը հրապարակել առանց արդարացված կամ դատապարտված անձի ներկայության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։