Հոդված 122
Հոդված 122
Ինստիտուցիոնալ բնույթի դրույթների փոփոխությունը
1. Կանոնադրության՝ բացառապես ինստիտուցիոնալ բնույթի դրույթների փոփոխությունը, այն է՝ 35-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, 37-րդ հոդվածի, 38-րդ հոդվածի, 39-րդ հոդվածի 1-ին (առաջին երկու նախադասությունները), 2-րդ և 4-րդ մասերի, 42-րդ հոդվածի 4-ից 9-րդ մասերի, 43-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 44-րդ, 46-րդ, 47-րդ և 49-րդ հոդվածների փոփոխությունները, չնայած 121-րդ հոդվածի 1-ին մասին, կարող են առաջարկվել ցանկացած ժամանակ ցանկացած մասնակից պետության կողմից: Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին կամ Մասնակից պետությունների ասամբլեայի նշանակած մեկ այլ անձի, որն այն անհապաղ փոխանցում է բոլոր մասնակից պետություններին և Ասամբլեայի մյուս մասնակիցներին:
2. Եթե սույն հոդվածի համաձայն կատարվող փոփոխությունների ընդունման հարցում միաձայնություն չի ապահովվում, ապա դրանք Մասնակից պետությունների ասամբլեայի կամ Վերանայման կոնֆերանսի կողմից ընդունվում են մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Այդ փոփոխությունները բոլոր մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում համապատասխանաբար Մասնակից պետությունների ասամբլեայի կամ Կոնֆերանսի կողմից ընդունվելուց վեց ամիս հետո: