Հոդված 96
Հոդված 96
93-րդ հոդվածով նախատեսված՝ աջակցության այլ ձևերի վերաբերյալ դիմումների բովանդակությունը
1. 93-րդ հոդվածով նախատեսված՝ աջակցության այլ ձևերի վերաբերյալ դիմումը ներկայացվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է ներկայացվել գրավոր հաղորդման փոխանցումն ապահովող ցանկացած միջոցով՝ պայմանով, որ դիմումը պետք է հաստատվի 87-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված ուղիով:
2. Դիմումը համապատասխան դեպքերում պարունակում է կամ դրան կցվում է՝
ա) դիմումի և հայցվող աջակցության նպատակի համառոտ շարադրանքը, ներառյալ՝ դիմումի իրավական հիմքերն ու հիմնավորումները,
բ) հնարավորինս մանրամասն տեղեկություններ որևէ անձի գտնվելու վայրի կամ ինքնության, կամ այն վայրի մասին, որը պետք է պարզվի կամ նույնականացվի, որպեսզի հայցվող աջակցությունը տրամադրվի,
գ) այն էական փաստերի համառոտ նկարագրությունը, որոնց վրա հիմնվում է դիմումը,
դ) կատարման ենթակա ցանկացած ընթացակարգի կամ պահանջի հիմքերը և դրանց մանրամասն շարադրանքը,
ե) այնպիսի տեղեկություններ, որոնք հարցվող պետության իրավունքի համաձայն կարող է պահանջվել դիմումի կատարման համար, և
զ) գործին առնչվող ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է անհրաժեշտ լինել հայցվող աջակցությունը տրամադրելու համար:
3. Դատարանի պահանջով մասնակից պետությունն ընդհանուր առմամբ կամ կոնկրետ հարցերով խորհրդակցում է Դատարանի հետ իր ազգային իրավունքով նախատեսված այն պահանջների կապակցությամբ, որոնք կարող են կիրառվել 2-րդ մասի «ե» կետի համաձայն: Խորհրդակցությունների ընթացքում մասնակից պետությունը Դատարանին տեղեկացնում է իր ազգային իրավունքով նախատեսված կոնկրետ պահանջների մասին:
4. Սույն հոդվածի դրույթները համապատասխան դեպքերում կիրառվում են նաև Դատարանին ներկայացված՝ աջակցության վերաբերյալ դիմումների առնչությամբ: