Հոդված 127
Հոդված 127
Կանոնադրությունից դուրս գալը
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ դուրս գալ սույն Կանոնադրությունից: Կանոնադրությունից դուրս գալն ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալուց մեկ տարի հետո, եթե ծանուցման մեջ ավելի ուշ ժամկետ չի նշվում:
2. Կանոնադրությունից դուրս գալը պետությանը չի ազատում սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունների կատարումից, որոնք առաջացել են Կանոնադրությանն այդ պետության մասնակցության ժամանակ, ներառյալ՝ ցանկացած ֆինանսական պարտավորություն, որը կարող է առաջանալ: Սույն Կանոնադրությունից պետության դուրս գալը չի ազդում Դատարանի հետ համագործակցության վրա՝ կապված այն քննությունների և վարույթների հետ, որոնց կապակցությամբ դուրս եկող պետությունը պարտավորվել էր համագործակցել, և որոնք սկսվել էին մինչև դուրս գալն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև ոչ մի դեպքում այդ փաստը չի կարող ազդել այն հարցի քննարկման վրա, որը Դատարանի կողմից սկսվել էր քննարկվել մինչև դուրս գալն ուժի մեջ մտնելը: