Անցնել բովանդակությանը

Հոդված 101

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 101

Պայմանների անփոփոխելիության կանոնը

1. Անձը, որը սույն Կանոնադրության համաձայն փոխանցվում է

Դատարանին, ենթակա չէ հետապնդման, պատժի կամ կալանավորման՝ մինչև փոխանցումը կատարած ցանկացած արարքի համար, որը տարբեր է, քան այն արարքը կամ արարքի ընթացքը, որն այն հանցագործության հիմքն է, որի համար այդ անձը փոխանցվում է:

2. Դատարանը կարող է անձին Դատարանին փոխանցող պետությունից պահանջել հրաժարվել 1-ին մասի պահանջներից և անհրաժեշտության դեպքում Դատարանը 91-րդ հոդվածին համապատասխան լրացուցիչ տեղեկություններ է ներկայացնում: Մասնակից պետությունները պետք է լիազորված լինեն բավարարելու Դատարանի այդ պահանջը և պետք է ձգտեն դա անել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։