Հոդված 124
Հոդված 124
Անցումային դրույթներ
Անկախ 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից՝ պետությունը, դառնալով սույն Կանոնադրության մասնակից, կարող է հայտարարել, որ սույն Կանոնադրությունը տվյալ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում այն չի ընդունում Դատարանի իրավազորությունը 8-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ այն դեպքում, երբ հանցագործությունը ենթադրաբար կատարվել է իր քաղաքացիների կողմից կամ իր տարածքում: Սույն հոդվածի հիման վրա կատարված հայտարարությունից կարելի է հրաժարվել ցանկացած ժամանակ: Սույն հոդվածի դրույթները վերանայվում են 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հրավիրված Վերանայման կոնֆերանսում: