Անցնել բովանդակությանը

Հոդված 94

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 94

Դիմումի կատարման հետաձգումը՝ իրականացվող քննության կամ քրեական հետապնդման կապակցությամբ

1. Եթե դիմումի անհապաղ կատարումը կխանգարի իրականացվող քննությանը կամ քրեական հետապնդմանն այն գործի կապակցությամբ, որը տարբեր է այն գործից, որին առնչվում է դիմումը, ապա հարցվող պետությունը կարող է դիմումի կատարումը հետաձգել Դատարանի հետ համաձայնեցված ժամկետով: Այնուամենայնիվ, հետաձգման ժամկետը չպետք է գերազանցի այն ժամանակը, որն անհրաժեշտ է հարցվող պետությունում քննությունը կամ քրեական հետապնդումն ավարտելու համար: Մինչև դիմումի կատարումը հետաձգելու մասին որոշում կայացնելը հարցվող պետությունը պետք է պարզի՝ արդյոք հնարավոր է դիմումն անհապաղ կատարել՝ պահպանելով որոշակի պայմաններ:

2. Եթե 1-ին մասի համաձայն ընդունվել է հետաձգման մասին որոշում, ապա Դատախազը, այնուամենայնիվ, կարող է 93-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետին համապատասխան պահանջել, որ միջոցներ ձեռնարկվեն ապացույցների պահպանման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։