Անցնել բովանդակությանը

Հոդված 106

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 106

Պատիժների կատարման և ազատազրկման պայմանների նկատմամբ հսկողությունը

1. Ազատազրկման ձևով պատժի կատարումն իրականացվում է Դատարանի հսկողությամբ և պետք է համապատասխանի բանտարկյալների հետ վարվեցողության՝ համընդհանուր ճանաչում ստացած միջազգային պայմանագրային չափանիշներին:

2. Ազատազրկման պայմանները կարգավորվում են պատժի կատարման պետության իրավունքով և պետք է համապատասխանեն բանտարկյալների հետ վարվեցողության՝ համընդհանուր ճանաչում ստացած միջազգային պայմանագրային չափանիշներին. այդ պայմանները ոչ մի դեպքում չպետք է լինեն ավելի կամ նվազ նպաստավոր, քան այն պայմանները, որոնք գործում են պատժի կատարման պետությունում համանման հանցագործության համար դատապարտված անձանց նկատմամբ:

3. Դատապարտված անձի և Դատարանի միջև կապը պետք է լինի անարգել և գաղտնի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։