Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Դատախազը

1. Դատախազը կարող է Դատարանին ընդդատյա հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա սկսել քննություն proprio motu (իր նախաձեռնությամբ):

2. Դատախազը գնահատում է ստացված տեղեկությունների հիմնավորվածությունը: Այդ նպատակով նա կարող է լրացուցիչ տեղեկություններ պահանջել պետություններից, Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից, միջկառավարական և հասարակական կազմակերպություններից կամ նպատակահարմար համարվող այլ վստահելի աղբյուրներից և կարող է ստանալ գրավոր կամ բանավոր ցուցմունքներ Դատարանի նստավայրում:

3. Եթե Դատախազը հանգում է եզրակացության, որ քննություն սկսելու համար առկա են բավարար հիմքեր, ապա դիմում է Մինչդատական վարույթի պալատին՝ քննություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար՝ ներկայացնելով նաև հավաքված բոլոր հիմնավորող նյութերը: Տուժողները կարող են Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան՝ նյութեր ներկայացնել Մինչդատական վարույթի պալատին:

4. Եթե Մինչդատական վարույթի պալատն այդ դիմումի և ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում համարում է, որ բավարար հիմքեր կան քննություն սկսելու համար, և գործը, ըստ ամենայնի, Դատարանի իրավազորության շրջանակներում է, ապա այն թույլատրում է քննություն սկսելը՝ առանց կանխորոշելու գործով իրավազորության և ընդունելիության վերաբերյալ Դատարանի հետագա որոշումները:

5. Մինչդատական վարույթի պալատի կողմից քննության թույլատրության մերժումը չի բացառում նույն իրավիճակին առնչվող նոր փաստերի կամ ապացույցների հիման վրա Դատախազի կողմից հետագայում նոր դիմում ներկայացնելը:

6. Եթե 1-ին և 2-րդ մասերում նշված նախնական ուսումնասիրությունից հետո Դատախազը եզրակացնում է, որ ներկայացված տեղեկությունները բավարար հիմքեր չեն պարունակում քննության համար, ապա նա այդ մասին հայտնում է տեղեկությունները ներկայացնողներին: Դա չի բացառում նույն իրավիճակին առնչվող՝ հետագայում ներկայացված տեղեկությունները նոր փաստերի կամ ապացույցների լույսի ներքո Դատախազի կողմից քննության առնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։