Հոդված 50
Հոդված 50
Պաշտոնական և աշխատանքային լեզուները
1. Դատարանի պաշտոնական լեզուներն են՝ արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը: Դատարանի դատավճիռները և Դատարանի կողմից քննվող այլ հիմնական հարցերով որոշումները հրապարակվում են պաշտոնական լեզուներով: Ընթացակարգի և ապացուցման կանոններով սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ Նախագահությունը որոշում է, թե սույն մասի նպատակներով որոնք կարող են համարվել հիմնական հարցերով որոշումներ:
2. Դատարանի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսվում են այն դեպքերը, երբ պաշտոնական մյուս լեզուները ևս կարող են օգտագործվել որպես աշխատանքային լեզու:
3. Վարույթին մասնակցող ցանկացած կողմի կամ դրան մասնակցելու իրավունք ունեցող ցանկացած պետության խնդրանքով Դատարանը թույլատրում է այդ մասնակցին կամ պետությանը, անգլերենից կամ ֆրանսերենից բացի, օգտագործել ցանկացած այլ լեզու՝ պայմանով, որ Դատարանի կարծիքով նման թույլտվության տրամադրումը բավարար հիմնավոր է: