Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Ընդունելիության վերաբերյալ հարցերը

1. Հաշվի առնելով Նախաբանի 10-րդ կետը և 1-ին հոդվածը՝ Դատարանը վարույթի համար գործի անընդունելիության մասին որոշում է կայացնում, եթե՝

ա) գործով իրականացվում է քննություն կամ հարուցված է քրեական հետապնդում այն պետության կողմից, որն իրավազորություն ունի տվյալ գործի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պետությունը չի ցանկանում կամ անկարող է պատշաճ կերպով իրականացնել քննությունը կամ քրեական հետապնդումը.

բ) գործի կապակցությամբ քննություն է իրականացվել այն պետության կողմից, որն իրավազորություն ունի տվյալ գործի նկատմամբ, և այդ պետությունը որոշել է տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որոշումն արդյունք է պետության՝ պատշաճ կերպով քրեական հետապնդում իրականացնելու ցանկության բացակայության կամ անկարողության.

գ) տվյալ անձն արդեն դատապարտվել է այն արարքի համար, որը տվյալ բողոքի առարկան է, և Դատարանի կողմից գործի քննությունը 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չի թույլատրվում.

դ) գործը բավարար ծանրության աստիճանի չէ, որպեսզի հիմնավորվեն Դատարանի հետագա գործողությունները:

2. Որևէ կոնկրետ գործի առնչությամբ քննություն իրականացնելու ցանկության բացակայությունը որոշելու նպատակով Դատարանը, ելնելով միջազգային իրավունքով ճանաչված արդարացի իրավական ընթացակարգի սկզբունքից, հաշվի է առնում հետևյալ գործոններից մեկի կամ մի քանիսի առկայությունը.

ա) վարույթն իրականացվել կամ իրականացվում է, կամ ներպետական որոշումը կայացվել է տվյալ անձին 5-րդ հոդվածում նշված՝ Դատարանին ընդդատյա հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից պաշտպանելու նպատակով.

բ) վարույթն անհիմն ձգձգվել է, ինչն ստեղծված հանգամանքներում անհամատեղելի է տվյալ անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելու մտադրության հետ.

գ) վարույթը չի իրականացվել կամ չի իրականացվում անկախ և անկողմնակալ կերպով, և այնպես, ինչպես այն իրականացվել կամ իրականացվում է, ստեղծված հանգամանքներում անհամատեղելի է տվյալ անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելու մտադրության հետ:

3. Որևէ կոնկրետ գործի առնչությամբ անկարողությունը որոշելու նպատակով Դատարանը հաշվի է առնում, թե արդյոք տվյալ պետությունն ի վիճակի չէ իր տրամադրության ներքո ստանալ մեղադրյալին կամ ձեռք բերել անհրաժեշտ ապացույցներն ու ցուցմունքները՝ իր ազգային դատական համակարգի ամբողջական կամ էական կազմալուծման կամ բացակայության պատճառով, թե անկարող է իրականացնել վարույթն այլ պատճառներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։