Հոդված 52
Հոդված 52
Դատարանի կանոնակարգերը
1. Սույն Կանոնադրության ու Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան՝ դատավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունում են Դատարանի այն Կանոնակարգերը, որոնք անհրաժեշտ են դրա ամենօրյա գործունեությունն ապահովելու համար:
2. Կանոնակարգերը մշակելիս և դրանցում ցանկացած փոփոխություն կատարելիս անհրաժեշտ է խորհրդակցել Դատախազի և Քարտուղարի հետ:
3. Կանոնակարգերը և դրանցում ցանկացած փոփոխություն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դատավորներն այլ որոշում չեն կայացնում: Ընդունումից անմիջապես հետո դրանք ներկայացվում են մասնակից պետությունների քննարկմանը: Եթե վեց ամսվա ընթացքում մասնակից պետությունների մեծամասնության կողմից առարկություններ չեն ներկայացվում, ապա դրանք մտնում են ուժի մեջ: