Հոդված 78
Հոդված 78
Պատժի սահմանումը
1. Պատիժը սահմանելիս Դատարանն Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցանքի ծանրությունը և մեղավոր ճանաչված անձի անձնական հանգամանքները:
2. Ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս Դատարանն ազատազրկման ժամկետին հաշվակցում է Դատարանի կարգադրության հիման վրա նախկինում կալանքի տակ գտնվելու ժամկետը, եթե նման ժամկետ առկա է: Դատարանը կարող է հաշվակցել հանցագործության հիմքը կազմող արարքի կապակցությամբ ցանկացած այլ կերպ կալանքի տակ գտնվելու ժամկետը:
3. Եթե անձը դատապարտվել է մեկից ավելի հանցագործությունների համար, ապա Դատարանը նշանակում է պատիժ՝ յուրաքանչյուր հանցագործության համար, և ընդհանուր պատիժ՝ նշելով ազատազրկման ընդհանուր ժամկետը: Վերջինս չպետք է լինի ավելի պակաս, քան մեկ հանցագործության համար նշանակված ամենախիստ պատժի ժամկետն է, ինչպես նաև չպետք է գերազանցի 30 տարին կամ 77-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան նշանակված ցմահ ազատազրկումը: