Անցնել բովանդակությանը

Հոդված 82

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 82

Այլ որոշումների դեմ ներկայացված բողոքները

1. Ցանկացած կողմ կարող է Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան բողոքարկել հետևյալ որոշումներից ցանկացածը.

ա) իրավազորության կամ ընդունելիության վերաբերյալ որոշում,

բ) այն անձին ազատ արձակելը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում, որի նկատմամբ իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում,

գ) 56-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Մինչդատական վարույթի պալատի կողմից կայացված՝ իր նախաձեռնությամբ գործելու վերաբերյալ որոշում,

դ) այնպիսի հարցի վերաբերյալ որոշում, որն էական ազդեցություն կունենար դատաքննության արդար և առանց ձգձգումների իրականացման կամ դրա արդյունքի վրա, և որի կապակցությամբ Վերաքննիչ պալատի անհապաղ որոշումը կարող է, Մինչդատական վարույթի պալատի կամ Դատական պալատի կարծիքով, էականորեն նպաստել գործի քննության առաջխաղացմանը:

2. 57-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն Մինչդատական վարույթի պալատի կողմից կայացված որոշումը կարող է բողոքարկվել շահագրգիռ պետության կամ Դատախազի կողմից Մինչդատական վարույթի պալատի թույլտվությամբ: Այդ բողոքը քննվում է արագացված կարգով:

3. Բողոքարկումն ինքնին չի կասեցնում քննությունը, եթե Վերաքննիչ պալատը, Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան, ներկայացված դիմումի հիման վրա այդ մասին կարգադրություն չի արձակում:

4. Տուժողների օրինական ներկայացուցիչը, դատապարտյալը կամ գույքի bona fide սեփականատերը, որի համար 75-րդ հոդվածի համաձայն ընդունված կարգադրության հետևանքով առաջացել են բացասական հետևանքներ, կարող է բողոքարկել վնասի հատուցման մասին կարգադրությունը, ինչպես նախատեսված է Ընթացակարգի և ապացուցման կանոններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։