Հոդված 63
Հոդված 63
Դատաքննությունը մեղադրյալի ներկայությամբ
1. Մեղադրյալը ներկա է լինում դատաքննությանը:
2. Եթե Դատարանում գտնվող մեղադրյալը շարունակում է խանգարել դատաքննության ընթացքին, ապա Դատական պալատը կարող է մեղադրյալին հեռացնել Դատարանից և նրան ընձեռել քննության ընթացքին հետևելու և պաշտպանին ցուցումներ տալու հնարավորություն՝ գտնվելով նիստերի դահլիճից դուրս, անհրաժեշտության դեպքում օգտագործելով կապի տեխնիկական միջոցներ: Նշված միջոցառումները կիրառվում են միայն բացառիկ հանգամանքներում այն բանից հետո, երբ ողջամիտ մյուս միջոցառումները համարվել են ոչ պատշաճ, և միայն այն ժամանակահատվածով, որը կհամարվի խիստ անհրաժեշտ: