Հոդված 109
Հոդված 109
Տուգանքների և բռնագրավման միջոցների կատարումը
1. Մասնակից պետություններն ապահովում են Մաս 7-ի համաձայն տուգանքների և բռնագրավման վերաբերյալ Դատարանի կարգադրությունների կատարումը՝ առանց bona fide երրորդ կողմի իրավունքները խախտելու և իրենց ազգային իրավունքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
2. Եթե մասնակից պետությունը չի կարող ապահովել բռնագրավման վերաբերյալ կարգադրության կատարումը, ապա այն միջոցներ է ձեռնարկում Դատարանի կարգադրությամբ բռնագրավման ենթակա եկամտի, գույքի կամ ակտիվների բռնագանձման համար՝ առանց bona fide երրորդ կողմի իրավունքները խախտելու:
3. Գույքը կամ անշարժ գույքի վաճառքից կամ համապատասխան դեպքերում այլ գույքի վաճառքից ստացված եկամուտը, որը մասնակից պետությունը ձեռք է բերում Դատարանի դատավճիռը կատարելու արդյունքում, փոխանցվում է Դատարանին: