Հոդված 48
Հոդված 48
Արտոնությունները և անձեռնմխելիությունը
1. Դատարանը յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում օգտվում է այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, ինչպիսիք անհրաժեշտ են դրա նպատակների իրականացման համար:
2. Դատավորները, Դատախազը, Դատախազի տեղակալները և Քարտուղարը Դատարանի գործունեությանը մասնակցելու ընթացքում կամ նման գործունեության առնչությամբ օգտվում են այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, և իրենց կարգավիճակից բխող գործողությունների, արտահայտած կամ գրած խոսքերի առնչությամբ դատավարական ցանկացած տեսակի անձեռնմխելիության տրամադրումը շարունակվում է նաև նրանց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո:
3. Քարտուղարի տեղակալը, Դատախազի գրասենյակի և Քարտուղարության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ արտոնություններից, անձեռնմխելիությունից և առանձնաշնորհումներից օգտվում են Դատարանի արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագրին համապատասխան:
4. Պաշտպանի, փորձագետների, վկաների և ցանկացած այլ անձի համար, որոնց ներկայությունն անհրաժեշտ է Դատարանի նստավայրում, ապահովվում է այնպիսի կարգավիճակ, ինչպիսին Դատարանի արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագրին համապատասխան անհրաժեշտ է Դատարանի պատշաճ գործունեության համար:
5. Արտոնություններից և անձեռնմխելիությունից կարելի է զրկել՝
ա) Դատավորին կամ Դատախազին՝ դատավորների բացարձակ մեծամասնության կողմից,
բ) Քարտուղարին՝ Նախագահության կողմից,
գ) Դատախազի տեղակալին և Դատախազի գրասենյակի աշխատակիցներին՝ Դատախազի կողմից,
դ) Քարտուղարի տեղակալին և Քարտուղարության աշխատակիցներին՝ Քարտուղարի կողմից: