Անցնել բովանդակությանը

Հոդված 108

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 108

Այլ հանցանքների համար քրեական հետապնդման կամ պատժելու սահմանափակումը

1. Պատժի կատարման պետությունում արգելանքի տակ գտնվող դատապարտված անձը ենթակա չէ քրեական հետապնդման կամ պատժի կամ հանձնման երրորդ պետության՝ այն արարքի համար, որը նա կատարել է մինչև պատժի կատարման պետությանը նրան փոխանցելը, եթե այդպիսի քրեական հետապնդումը, պատիժը կամ հանձնումը չեն հաստատվել Դատարանի կողմից՝ պատժի կատարման պետության խնդրանքով:

2. Դատարանն այդ հարցի կապակցությամբ որոշում է կայացնում դատապարտված անձի կարծիքը լսելուց հետո:

3. 1-ին մասը դադարում է գործել, եթե դատապարտված անձը Դատարանի կողմից նշանակված պատիժն ամբողջությամբ կրելուց հետո ավելի քան 30 օր իր կամքով մնում է պատժի կատարման պետության տարածքում, կամ եթե այդ պետության տարածքից հեռանալուց հետո վերադառնում է այնտեղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։