Հոդված 105
Հոդված 105
Պատժի կատարումը
1. Պահպանելով այն պայմանները, որոնք պետությունը 103-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա կարող է նշել, ազատազրկման ձևով պատժի կատարումը պարտադիր է մասնակից պետությունների համար, որոնք ոչ մի դեպքում չեն կարող փոփոխել այն:
2. Միայն Դատարանն է իրավասու որոշում ընդունել բողոքարկման կամ վերանայման մասին որևէ դիմումի կապակցությամբ: Պատժի կատարման պետությունը դատապարտված անձին չպետք է խոչընդոտի նման դիմումներ ներկայացնելու հարցում: