Հոդված 77
Հոդված 77
Կիրառելի պատժամիջոցները
1. Ելնելով 110-րդ հոդվածից՝ Դատարանը կարող է սույն Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ կիրառել հետևյալ պատժամիջոցներից որևէ մեկը.
ա) ազատազրկում որոշակի ժամկետով, որը չի կարող գերազանցել 30 տարին, կամ
բ) ցմահ ազատազրկում, եթե դա արդարացված է հանցագործության ծայրահեղ ծանր բնույթով և մեղավոր ճանաչված անձի անձնական հանգամանքներով:
2. Ի լրումն ազատազրկման՝ Դատարանը կարող է նշանակել՝
ա) տուգանք` Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսված չափորոշիչներին համապատասխան.
բ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն այդ հանցագործության արդյունքում ստացված եկամուտների, գույքի և ակտիվների բռնագրավում՝ առանց bona fide (բարեխիղճ) երրորդ կողմի իրավունքների խախտման: