Հոդված 5
Հոդված 5
Դատարանին ընդդատյա հանցագործությունները
1. Դատարանի իրավազորությունը սահմանափակվում է միջազգային ողջ հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով: Սույն Կանոնադրությանը համապատասխան՝ Դատարանի իրավազորությունը տարածվում է հետևյալ հանցագործությունների վրա.
ա) ցեղասպանության հանցագործություն.
բ) մարդկության դեմ հանցագործություններ.
գ) պատերազմական հանցագործություններ.
դ) ագրեսիայի հանցագործություն:
2. Դատարանն ագրեսիայի հանցագործության նկատմամբ իր իրավազորությունն իրականացնում է, երբ 121-րդ և 123-րդ հոդվածներին համապատասխան՝ կընդունվի այդ հանցագործությունը սահմանող և այն պայմաններն ամրագրող դրույթ, որոնց դեպքում Դատարանն իրականացնում է իր իրավազորությունն այդ հանցագործության նկատմամբ: Այդ դրույթը պետք է համատեղելի լինի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համապատասխան դրույթների հետ: