Հոդված 100
Հոդված 100
Ծախսերը
1. Հարցվող պետության տարածքում դիմումների կատարման հետ կապված սովորական ծախսերը կրում է այդ պետությունը, բացառությամբ ներքոհիշյալ ծախսերի, որոնք կրում է Դատարանը.
ա) վկաների և փորձագետների ուղևորության և նրանց անվտանգության ապահովման կամ արգելանքի տակ գտնվող անձանց 93-րդ հոդվածի համաձայն փոխանցման հետ կապված ծախսեր.
բ) գրավոր և բանավոր թարգմանության և սղագրությունների ծախսեր.
գ) դատավորների, Դատախազի, Դատախազի տեղակալների, Քարտուղարի, Քարտուղարի տեղակալի և Դատարանի ցանկացած մարմնի աշխատակիցների ուղևորության և դրանից բխող ծախսեր.
դ) Դատարանի պահանջած՝ ցանկացած փորձագետի կարծիքի կամ փորձագիտական եզրակացության հետ կապված ծախսեր.
ե) արգելանքի տակ պահվելու պետության կողմից Դատարանին փոխանցվող անձի տեղափոխման հետ կապված ծախսեր.
զ) խորհրդակցություններից հետո՝ դիմումի կատարման արդյունքում առաջացող ցանկացած չնախատեսված ծախս:
2. Համապատասխան դեպքերում 1-ին մասի դրույթները կիրառվում են մասնակից պետությունների կողմից Դատարանին ներկայացված դիմումների նկատմամբ: Այդ դեպքում կատարման հետ կապված սովորական ծախսերը կրում է Դատարանը: