ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 11
Հոդված 11
Ratione temporis իրավազորությունը
1. Դատարանի իրավազորությունը տարածվում է միայն սույն Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների վրա:
2. Եթե որևէ պետություն սույն Կանոնադրության մասնակից է դառնում այն ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանն իր իրավազորությունը կարող է իրականացնել միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են այդ պետության համար սույն Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ պետությունը 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հայտարարություն չի արել: