Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Իրավազորության իրականացման նախապայմանները

1. Պետությունը, որը դառնում է սույն Կանոնադրության մասնակից, դրանով իսկ ճանաչում է Դատարանի իրավազորությունը 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ։

2. Հոդված 13-ի «ա» կամ «գ» կետերի դեպքում Դատարանն իր իրավազորությունը կարող է իրականացնել, եթե ներքոհիշյալ պետություններից մեկը կամ մի քանիսը սույն Կանոնադրության մասնակից են կամ 3-րդ մասին համապատասխան ճանաչել են Դատարանի իրավազորությունը.

ա) այն պետությունը, որի տարածքում կատարվել է տվյալ արարքը, կամ եթե այդ հանցագործությունը կատարվել է նավի կամ ինքնաթիռի վրա, ապա այդ նավի կամ ինքնաթիռի գրանցման պետությունը,

բ) այն պետությունը, որի քաղաքացին մեղադրվում է հանցագործության կատարման մեջ:

3. Եթե 2-րդ մասի համաձայն պահանջվում է սույն Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետության կողմից Դատարանի իրավազորության ճանաչումը, ապա այդ պետությունը կարող է Քարտուղարին ներկայացված հայտարարության միջոցով ճանաչել Դատարանի իրավազորության իրականացումը տվյալ հանցագործության նկատմամբ: Ճանաչող պետությունը, առանց որևէ ձգձգման կամ բացառության, համագործակցում է Դատարանի հետ` մաս 9-ին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։