Անցնել բովանդակությանը

Հոդված 123

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 123

Կանոնադրության վերանայումը

1. Սույն Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց յոթ տարի հետո Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հրավիրում է Վերանայման կոնֆերանս՝ քննության առնելու սույն Կանոնադրության ցանկացած փոփոխություն: Նման վերանայումը կարող է ներառել 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների ցանկը, սակայն չսահմանափակվել դրանով: Կոնֆերանսը բաց է Մասնակից պետությունների ասամբլեային մասնակցողների համար միևնույն պայմաններով:

2. Դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, ցանկացած Մասնակից պետության դիմումով և 1-ին մասում նշված նպատակներով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Մասնակից պետությունների մեծամասնության համաձայնությամբ հրավիրում է Վերանայման կոնֆերանս:

3. 121-րդ հոդվածի 3-ից 7-րդ մասերի դրույթները կիրառվում են Կոնֆերանսում քննարկված՝ Կանոնադրության ցանկացած փոփոխության ընդունման և այն ուժի մեջ մտնելու նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։