ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 13
Հոդված 13
Իրավազորության իրականացումը
Դատարանը 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը կարող է սույն Կանոնադրության դրույթներին համապատասխան իրականացնել, եթե՝
ա) մասնակից պետության կողմից 14-րդ հոդվածին համապատասխան Դատախազին ներկայացվել է իրավիճակ, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն.
բ) Անվտանգության խորհրդի կողմից, որը գործում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության VII գլխի հիման վրա, Դատախազին ներկայացվել է իրավիճակ, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն, կամ
գ) Դատախազը, 15-րդ հոդվածին համապատասխան, քննություն է սկսել այդ հանցագործության առնչությամբ: