ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 14
Հոդված 14
Մասնակից պետության կողմից իրավիճակը ներկայացնելը
1. Մասնակից պետությունը կարող է Դատախազին ներկայացնել այն իրավիճակը, որի դեպքում ենթադրաբար կատարվել են Դատարանին ընդդատյա մեկ կամ մի քանի հանցագործություններ՝ խնդրելով Դատախազին քննության առնել այդ իրավիճակը՝ այդ հանցագործությունների համար մեկ կամ մի քանի անձանց մեղադրանք ներկայացնելու հարցը որոշելու նպատակով:
2. Իրավիճակը ներկայացնելու ժամանակ հնարավորինս նշվում են համապատասխան հանգամանքները, և կցվում են այն հաստատող փաստաթղթերը, որոնք հասանելի են իրավիճակը ներկայացնող պետությանը: