Հոդված 20
Հոդված 20
Ne bis in idem (նույն արարքի համար
կրկնակի պատասխանատվության բացառումը)
1. Բացառությամբ սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի՝ անձը չի կարող Դատարանի կողմից դատապարտվել այն հանցակազմի հիմքը կազմող արարքի առնչությամբ, որի համար այդ անձը Դատարանի կողմից ճանաչվել է մեղավոր կամ արդարացվել է:
2. Անձը չի կարող մեկ այլ դատարանի կողմից դատապարտվել 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ, որոնց համար այդ անձը Դատարանի կողմից արդեն ճանաչվել է մեղավոր կամ արդարացվել է:
3. Մեկ այլ դատարանի կողմից 6-րդ, 7-րդ կամ 8-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված որևէ անձ նույն արարքի համար չի կարող դատապարտվել Դատարանի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ այլ դատարանում դատավարությունը՝
ա) իրականացվել է տվյալ անձին՝ Դատարանին ընդդատյա հանցագործության կատարման համար պատասխանատվության ենթարկելուց պաշտպանելու համար, կամ
բ) չի իրականացվել անկախ և անկողմնակալ ձևով՝ միջազգային իրավունքով ճանաչված պատշաճ իրավական ընթացակարգի նորմերին համապատասխան, և իրականացվել է այնպես, որ առկա հանգամանքներում այն անհամատեղելի է եղել անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելու մտադրության հետ: