Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Կիրառելի իրավունքը

1. Դատարանը կիրառում է՝

ա) առաջին հերթին` սույն Կանոնադրությունը, Հանցագործության տարրերը և իր Ընթացակարգի և ապացուցման կանոնները.

բ) երկրորդ հերթին՝ համապատասխան դեպքերում կիրառելի միջազգային պայմանագրերը և միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, ներառյալ՝ զինված ընդհարումների մասով միջազգային իրավունքի հաստատված սկզբունքները.

գ) եթե դա հնարավոր չէ, ապա աշխարհի իրավական համակարգերի ազգային օրենքներից Դատարանի կողմից վերցված՝ իրավունքի ընդհանուր սկզբունքները, ներառյալ՝ համապատասխան դեպքերում այն պետությունների ազգային օրենքները, որոնք սովորական հանգամանքներում իրավազորություն կիրականացնեին տվյալ հանցագործության նկատմամբ, պայմանով, որ այդ սկզբունքները չեն հակասում սույն Կանոնադրությանը, միջազգային իրավունքին և միջազգայնորեն ճանաչված նորմերին ու չափանիշներին:

2. Դատարանն իրավունքի սկզբունքներն ու նորմերը կարող է կիրառել այնպես, ինչպես դրանք մեկնաբանվել են իր նախորդ որոշումներում:

3. Սույն հոդվածի համաձայն իրավունքի կիրառումը և մեկնաբանումը պետք է համապատասխանեն մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքներին, և չպետք է թույլատրվի խտրականություն այնպիսի հիմքերով, ինչպիսիք են գենդերը, ինչպես այն սահմանված է 7-րդ հոդվածի 3-րդ մասում, տարիքը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը կամ դավանանքը, քաղաքական կամ այլ համոզմունքներ, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումը, գույքային, դասային կամ այլ դրություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։