Հոդված 27
Հոդված 27
Պաշտոնեական դիրքը վկայակոչելու անթույլատրելիությունը
1. Սույն Կանոնադրությունը հավասարապես կիրառվում է բոլոր անձանց նկատմամբ՝ առանց պաշտոնեական դիրքով պայմանավորված տարբերակման: Մասնավորապես պետության կամ կառավարության գլխի, կառավարության կամ խորհրդարանի անդամի, ընտրված ներկայացուցչի կամ կառավարության պաշտոնատար անձի պաշտոնեական դիրքը ոչ մի դեպքում անձին չի ազատում սույն Կանոնադրության համաձայն քրեական պատասխանատվությունից և ինքնին պատժի մեղմացման հիմք չի համարվում:
2. Ազգային կամ միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը կամ դատավարական հատուկ նորմերը, որոնք կարող են կապված լինել անձի պաշտոնեական դիրքի հետ, չպետք է խոչընդոտեն Դատարանին՝ այդ անձի նկատմամբ իրականացնելու իր իրավազորությունը: